Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վրա մայիսի 27-ին Մարջանիշվիլիի թատրոնում միջոցառման ժամանակ շոկոլադ են նետել:
Շոկոլադ նետելու կասկածանքով ձերբակալվել է 3 երիտասարդ: Նրանց տեղափոխել են Թբիլիսիի քաղաքային դատարան:
Ձերբակալվածներից մեկի հարազատները հայտարարել են, որ իրենց որդին Վրաստան է վերադարձել մեկ օր առաջ, չի մասնակցել ոչ մի բողոքի ակցիայի, իսկ Մարջանիշվիլիի թատրոնի միջոցառմանը ներկայացել է հրավերով:




























