Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դժվարությամբ է հավատում, որ Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Ստորս-Կանը Նյու Յորքում սպասուհու է բռնաբարել:
«Ինձ համար դժվար է գնահատել քաղաքական աստառները, եւ նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ այդ թեմային, բայց չեմ կարողանում հավատալ, որ դա այնպես է, ինչպես ներկայացվել էր սկզբնական շրջանում», –լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Պուտինը:
Ավելի վաղ Պուտինն ընդունելի էր համարել Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդի թեկնածությունը` Ստորս –Կանի տեղի համար:




























