ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դիմել է միջերկրածովյան երկրների կառավարությունենրին` կոչ անելով  թույլ չտալ բեռների ծովային առաքումներ Գազայի հատված` շրջանցելով ձեւավորված կանոնները, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ գլխավոր քարտուղարի` մարդասիրական օգնությունն ու բեռները պետք է Գազայի հատված փոխադրվեն միայն սահմանված ուղիներով` սահմանի հատման օրինական կետերի միջոցով:

Հիշեցնենք, որ 2010թ. մայիսին Իսրայելը Գազային ափերի մոտ գրավել էր Թուրքիայի կողմից կազմակերպված «Ազատության տորմիղի» նավերը:  Այդ ժամանակ զոհվել էր ինը մարդ` ծագումով թուրքեր: 2007թ-ից Գազայի շրջափակումը ծովի կողմից վերացնելու մի շարք փորձեր են արվել, սակայն դրանք հաջողությամբ չեն պսակվել: