Սիրիայի անվտանգության ուժերը մայիսի 27-ին կրակ են բացել ընդդիմադիր ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում ուրբաթօրյա աղոթքից հետո: Տեղի ունեցածի հետեւանքով մահացել է առնվազն 8 մարդ:
Ընդդիմության ներկայացուցիչները պնդել են, որ երեք մարդ զոհվել է մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում: Եւս մեկ մարդ սպանվել է Լիբանանից ոչ հետու գտնվող մի փոքրիկ քաղաքում: Այս մասին հաղորդել է «Gazeta.ru»-ն:
Առավոտյան տեղեկատվություն է տարածվել եւս 4 մարդու մահվան մասին երկրի հարավում: Առայժմ այս տվյալները չեն հաստատվել որեւէ անկախ աղբյուրի կողմից:
Իրավապաշտպանների տվյալներով` հակակառավարական ցույցերի երկուսուկես ամսվա ընթացքում սպանվել է հազարից ավելի մարդ: ԱՄՆ իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին Բաշար Ասադի ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին;




























