Հարկային օրենսդրության բարեփոխումները շարունակվում են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Մասնավորապես, անշարժ գույքի հարկման նոր համակարգի ներդրումը չի հետաձգվի եւ կներդրվի, ինչպես եւ սպասվում էր, 2021 թվականին:

«Շարունակվում է համընդհանուր հարկային հայտարարագրերի քննարկումը, որոնք թույլ կտան ավելի ճշգրիտ գնահատել քաղաքացիների ֆինանսական վիճակը եւ սոցիալական աջակցություն չտրամադրել նրանց, ովքեր դրա կարիքը չունեն»,-նշեց նախարարը: