Եգիպտոսն այսօր` մայիսի 28-ին, բացելու Գազայի հատվածի հետ «Ռաֆահ» սահմանային անցակետը, որը 1,5 միլիոնանոց անկլավի համար համարվում է միակ կապը արտաքին աշխարհի հետ:
Մայիսի 28-ից «Ռաֆահ» սահմանային անցակետը կգործի շարունակաբար: Սահմանը կարելի կլինի հատել շաբաթվա բոլոր օրերին, բացի ուրբաթ եւ տոն օրերից: Այս մասին հաղորդել է «ՌԻԱՆովոստին»:
«Ռաֆահ» սահմանային անցակետն, ըստ էության, դադարել ր գործել 2007թ հուլիսին, երբ «Համաս»-ն իր գործողություններով տիրացավ Գազայի հատվածին եւ անկլավը հայտնվեց միջազգայնորեն մեկուսացված վիճակում: Այդ ժամանակվանից ի վեր նա պարբերաբար երկարաձգել է աշխատանքը, բայց ոչ մշտական հիմունքներով:
Անցյալ շաբաթ Գազայի իշխանությունները վերացրել են «Ռաֆահ» սահմանային անցակետը Եգիպոստի հետ փակելու մասին որոշումը:
Եգիպտական իշխանությունները խոստացել են աջակցել իրենց տարածքով անցնող պաղեստինցիներին եւ համապատասխան փոփոխություններ կատարել «Ռաֆահի» աշխատանքում, որը Եգիպտոսի ու Պաղեստի միջեւ միակ սահմանային անցակետն է:




























