«Մեր տեղեկություններով՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, մտադիր է 2012թ. խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրել իր թեկնածությունը։ Այդ գործում նրան օգնում է մարզպետն անձամբ։
Ս.Սահակյանը, սակայն, երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի հաստատել այդ տեղեկությունը։ «Ես ՀՀԿ անդամ եմ, իմ կուսակցությունն ում թեկնածությունն առաջադրեց՝ նրան էլ կպաշտպանեմ»,- ասել է մարզպետը։ Մինչդեռ Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի մեր աղբյուրները փոխանցում են, թե Ն.Սահակյանն արդեն սկսել է իր նախընտրական գործունեությունը, եւ դա առայժմ քողարկված կերպով տանում է իր հիմնադրած «Հայդուկ» կազմակերպության միջոցով։ Ս.Սահակյանը հաստատեց, որ եղբայրը նման կազմակերպություն է հիմնադրել, բայց հերքեց, թե նա նախընտրական գործունեություն է ծավալում։ Հիշեցնենք, որ Ս.Սահակյանը մարզպետ նշանակվեց 2 տարի առաջ՝ այն բանից հետո, երբ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, եւ ՀՅԴ-ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը հրաժարական տվեց»,-գրում է «168 ժամ»-ը։




























