Մի քանի տասնյակ զինված բեդվիններ մայիսի 27-ին փակել են Շարմ էլ Շեյխ տանող  ավտոճանապարհներից մեկը, հաղորդում է Reuters-ը:

Նրանք մայրուղին փակել են Վադի- Ֆեյրանի հատվածում` ճանապարհին բարիկադ սարքելով այրվող անիվներից եւ այլ իրերից:

Ճանապարհի երկու մասում էլ հարյուրավոր ավտոմեքենաներ են կուտակվել: Խցանումը ձգվել է մի քանի կիլոմետր: Բեդվինների հետ բանակցություններ են վարում բանակի ներկայացուցիչները, Reuters –ին հաղորդել են եգիպտական հատուկ ծառայության աղբյուրները:

Ոչ պաշտոնական տվյալներով` բեդվինները պահանջում են բանտից ազատ արձակել իրենց հարազատներին, ովքեր դատապարտվել են Հոսնի Մուբարաքի օրոք: