Այսօր` մայիսի 28-ի առավոտյան ժամը 08:40-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Լենինգրադյան փողոցում` «Եվրոպա» խանութի դիմաց:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրար են բախվել  Mercedes-E-320 մակնիշի 11 ՏՍ 302 համարանիշի եւ մեկ այլ Mercedes-E-320 մակնիշի 08 ՕԼ 086 համարնիշի ավտոմեքենաները:

Վթարից հետո 11 ՏՍ 302 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին կայանված «ՄԱՆ» մակնիշի 22 ՕՍ 125 համարանիշի բեռնատարին, իսկ երկրորդ Mercedes-ը դուրս  եկել հանդիպակած գոտի:

Վթարի հետեւանքով, առաջին մեքենայի վարորդը տեղափոխվել է Մալայանի անվան հիվանդանոց:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչկան վարչության ճանապարհարանսպոտրային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը: Նրա հանձնարարությամբ մեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի