Մեկ օրվա մեջ երրորդ դիակն է հայտնաբերվել Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում` մետրոյի «Ազատություն հրապարակ» կայարանի տարածքում, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն: Տղամարդու դիակը հայտնաբերվել է ուսանող երիտասարդության Պալատի այգում:
Նախնական տեղեկություններով, սպանվածը Նիկա Կվինտրաձեն է, ում ընտանիքի անդամները նրան փնտրում էին մայիսի 26-ի երեկոյան Ռուսթավելիի հրապարակում տեղի ունեցած «Ժողովրդական հավաք»-ի ժամանակ տեղի ունեցած բախումից հետո:
Նախօրեին ոստիկանությունը հայտնել է, որ «Ազատության հրապարակ» կայարանի տարածքում, խանութներից մեկի տանիքին, հայտնաբերվել է երկու տղամարդու դիակ: Նրանց մահվան պատճառ է հանդիսացել էլեկտրահարումը:
Հետաքննությունն առաջ է քաշում վարկած, համաձայն որի, հայտնաբերված անձինք կապ են ունեցել Ռուսթավելի փողոցում տեղի ունեցած բողոքի ակցիայի հետ: Զոհվածների անուններն առայժմ հայտնի չեն:




























