Հայտնի է դարձել նախօրեին Կիեւյան կամրջից իրեն ցած նետած տղամարդու ինքնությունը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա 45-50 տարեկան Արսեն Հակոբյանն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում մայիսի 27-ին ժամը 13:30-ի սահմաններում մի տղամարդ իրեն ցած է նետել Կիեւյան կամրջից եւ կենդանի մնացել: Նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:

Կամրջից ցած նետվողը ներկայումս գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: