Ես չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր ստեղծել մարմիններ, որոնք ես դեռ պետք է խրախուսեմ՝ պայմանով, որ դրանք չեն կրկնում ՄԻՊ պարտականություններն ու լիազորությունները: Նման բան պարզապես անհնար է: Այս մասին նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով հանրապետությունում առողջապահության, ֆինանսների եւ բիզնեսի համար պատասխանատու լրացուցիչ մասնագիտացված օմբուդսմենի ինստիտուտներիի ստեղծման եւ ձեւավորման հնարավորության վերաբերյալ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին:
Այս հայտարարությունը առաջացրեց Թաթոյանի տարակուսանքը եւ նույնիսկ դժգոհությունը:
«Մենք ունենք բիզնեսի ոլորտի պատասխանատու հատուկ բաժին: Բերեք գոնե մեկ օրինակ, երբ մենք գործարարի դիմումին չենք պատասխանել, նրան մասնագիտական աջակցություն չենք ցուցաբերել: Սա ոչ մեծ բաժին է, բայց մենք մշակել ենք օրինագծեր, գրեթե բոլորը ուղարկվել են ձեր հանձնաժողով, սակայն պատասխան այդպես էլ չենք ստացել: Կարո՞ղ եք ասել, որ գոնե մեկ անգամ պատասխանել եք ինձ: Ես երաշխավորում եմ, որ մենք աշխատում ենք ամենաբարձր պրոֆեսիոնալիզմով»,- ընդգծեց Թաթոյանը` հավելելով, որ իրենք ունեն բժիշկներ, հոգեբաններ, հոգեբույժներ եւ գիտնականներ, եւ որ ՄԻՊ գրասենյակը աշխատում է Հայաստանի ամենակարեւոր մասնագետների հետ՝ գիշեր, թե՛ ցերեկ:
Միեւնույն ժամանակ, օմբուդսմենը հորդորեց նայել իրենց զեկույցները, հատկապես առողջապահության ոլորտում:
«Եվ եթե այնտեղ գեթ մեկ խնդիր կամ թերություն գտնեք, ապա ես պատրաստ եմ հրապարակավ ներողություն խնդրել: Ես վստահ եմ իմ ասած յուրաքանչյուր բառում»,- ասաց Թաթոյանը:
Նա նաեւ նշեց, որ հաշտեցումը հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կարեւոր գործառույթներից մեկն է: Նրա խոսքով՝ մարդկանց տարիներով մոռանում են հոգեբուժական կլինիկաներում, իսկ երկրում գրեթե չկա հոգեբույժ:
«Մեզ մոտ Սյունիքի մարզում կա ընդամենը երկու հոգեբույժ, որոնցից մեկն արդեն թոշակառու է, իսկ մյուսը պարզապես ֆիզիկապես չի հասցնում: Այսպիսի բաների պետք է ուղղել փողերը»,- ասաց օմբուդսմենը` հավելելով, որ իրենք բազմաթիվ առաջարկներով են հանդես եկել, բայց իրենց նախաձեռնություններից ոչ մեկը չի ստացել խորհրդարանի աջակցությունը:





























