2021 թվականի բյուջեի նախագծի համաձայն` նախատեսվում է լրացուցիչ միջոցներ ներգրավել Հայաստանի արտաքին գործերի նախարարության կարիքների համար: Այս մասին նոյեմբերի 5-ին Հայաստանի Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ընդ որում, ըստ նրա, այդ միջոցները կներգրավվեն պետական բյուջեից:
Մասնավորապես, խոսքը 476 միլիոն դրամի մասին է:





























