Ամենահայտնի կրիպտորժույթի՝ բիթքոինի արժեքը հինգշաբթի աճում է մոտ 8%-ով՝ 2018 թվականի հունվարից հետո առաջին անգամ գերազանցելով 15 հազար դոլարի հոգեբանական նիշը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ CoinMarketCap պորտալի տվյալների, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին գինը, բիթքոինը թանկանում է 8,38%-ով՝ կազմելով 14 945 դոլար: Կրիպտոարժույթի փոխանակման սակարկումների Binance բորսայում առեւտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթի՝ բիթքոինի գինն աճում է 7.95%-ով՝ հասնելով 15 005 դոլարի: Այսպիսով, կրիպտոարժույթի գինը 2018-ի հունվարի 9-ից հետո առաջին անգամ գերազանցեց 15 000 դոլարի հոգեբանական մակարդակը:

Կրիպտոարժույթի ընդհանուր համաշխարհային շուկայի 65,1%-ը բաժին է ընկնում բիթքոինին: