Այսօր Ստոկհոլմում հայտարարվել է գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը: Մրցանակը բաժին է ընկել գերմանացի գրող Հերտա Մյուլլերին: Նշենք, որ այդ մասին անգամ ժյուրիի անդամներին հայտնի է դարձել արարողությունից 1,5 ժամ հետո: Բանն այն է, որ մրցանակակրին քվեարկությամբ ընտրել են հենց այսօր:

Հիշեցնենք, որ Նոբելյան շաբաթն սկսվել է բժշկության ասպարեզում Նոբելյան մրցանակակրի անունը հրապարակելով, որից հետո հայտարարվել է նաեւ ֆիզիկայի եւ քիմիայի ասպարեզներում Նոբելյան մրցանակակիրների անունները: Առաջիկա 2 օրերին հայտնի կդառնան նաեւ տնտեսագիտության եւ խաղաղության Նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակները, ինչպես միշտ, նրանց կհանձնվեն դեկտեմբերի 10-ին` Ալֆրեդ Նոբելի մահվան տարելիցի օրը: