Երեւանում 500-ից գրեթե 320 վերելակ է տեղադրվել: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային, ինչպես նաեւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետի ֆինանսական հարցերով տեղակալ Սերգեյ Ներսեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

2020-ին Երեւանի բազմաբնակարան շենքերում պետք է փոխարինվեն 500 մաշված վերելակներ:

Ներսեսյանը նաեւ հայտնեց, որ աշխատանքները տարվում են ըստ ծրագրի:

«Տեղադրվել է գրեթե 320 վերելակ, սակայն շահագործվել է մոտ 160-ը: Աշխատանքները տարվում են ըստ ծրագրի՝ չնայած երկրում ներկայիս իրավիճակին»,-նշեց նա: