2021 թվականին Երեւանի քաղաքապետարանին հատկացվող դրամաշնորհները, այդ թվում՝ սուբվենցիոն նպատակային հատկացումները եւ ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան կազմել է 22 մլրդ 503 մլն 961 հազար դրամ: Այդ մասին նոյեմբերի 6-ին ֆինանսակրեդիտային հարցերով, ինչպես նաեւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով հանձնաժողովներին հայտարարել է Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական հարցերով փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Բացի այդ, քաղաքապետարանին հանրապետության պետբյուջեից հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել 36 մլրդ 15 մլն 459 հազար 600 դրամ:
Ընդ որում՝ ի տարբերություն ընթացիկ տարվա՝ ֆինանսավորումը կրճատվել է 20 մլրդ 95 մլն դրամով:



























