Այրվածքաբանության գիտական կենտրոնից մայիսի 28-ին, ժամը 05.35-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուբտոտալ այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա Արսեն Սահակյանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ Արսեն Սահակյանը նշված կենտրոն է տեղափոխվել Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 48 շենքի մոտ գտնվող մազութի հորում բռնկված հրդեհի հետեւանքով:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 06.47-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով:

Ըստ բժշկի տեղեկանքի` Արսեն Ս.-ն ի վիճակի չէ հաղորդում տալու:

Հրդեհի առաջացման պատճառները եւ պատճառված նյութական վնասի չափը պարզվում են: Կատարվում է հետաքննություն: