Թուրքական հայտնի Բոդրում քաղաքում զբոսաշրջիկներ են թունավորվել, նրանցից մեկը մահացել է:
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից, մայիսի 28-ին հյուպատոսությունը տեղեկություն է ստացել ռուս զբոսաշրջիկների թունավորման մասին: Մոտ 70 ռուս զբոսաշրջիկների համար ընկերություններից մեկը առագաստանավային շրջագայություն է կազմակերպել: Վեց զբոսաշրջիկներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Նրանց տեղափոխել են Անթալիայի եւ Դենիզլիի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներ:
Բժիշկներին չի հաջողվել փրկել 28-ամյա Մարիա Շալյապինայի կյանքը:




























