ԱՄՆ-ն կարող է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման պայմանավորվածությունների մանրամասների մասին տեղեկանալ գոյություն ունեցող դիվանագիտական խողովակներով, «Ինտերֆաքսին» ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Դրա համար կան դիվանագիտական շփումներ»,- ասել է նա։

Զախարովան այսպես է պատասխանել հարցին՝ պատրա՞ստ է արդյոք Մոսկվան Վաշինգտոնին տեղեկություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով պայմանավորվածությունների մանրամասների վերաբերյալ։

ԱՄՆ Պետքարտուղարությունից ավելի վաղ հայտարարել էին, որ Վաշինգտոնն ի գիտություն է ընդունել Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը։