Վրաստանի ԱԳՆ-ն հանձնարարել է Ֆրանսիայում իր երկրի դեսպանությանը ստուգել է ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի արտահայտությունների վերաբերյալ:

Ռուսական լրատվամիջոցների մեկնաբանությամբ Սարկոզիի խոսքերը հնչել են հետեւյալ կերպ. «Այժմ Վրաստանը լիովին ազատ է, իսկ տանկերը կանգնած էին Թբիլիսիից 40 կմ-ի վրա: Պարոն Մեդվեդեւը պահեց իր խոսքը»:

«Տվյալ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվում: Մենք արդեն հանձնարարել են Փարիզի դիվանագիտական ներկայացուցչությունից վերստուգել դա Ֆրանսիայի պաշտոնատար անձանցից»,- ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:

Նա նաեւ նշել է,թ ե ռուսական լրատվամիջոցները սխալ են թարգմանել Սարկոզիի բառերը, որոնք անգլերենով հնչել են այսպես. «Whom do you think they might as to my many friends in Georgia. I think that to date, since I`ve been invited to go to Georgia, they have moved on from the 2008 agreement and know full well that it was because France was in the presidency of the European Union that Georgia is a free country. We stopped the tanks at 40 kilometers away, and Medvedev kept his word so either we`re friends or we`re foes and if we`re friends, we`re friends, and if we`re allies, we`re allies, and why should we not have common projects»: