Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը ողջունել է Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի ազատ արձակումը Հայաստանում եւ Էյնուլլա Ֆաթուլաեւինը՝ Ադրբեջանում։
«Ես ողջունում եմ Հայաստանի խորհրդարանի եւ Ադրբեջանի նախագահի՝ այդ մարդկանց ազատ արձակելու քայլը։ Վստահորեն կարող եմ ասել, որ դա քայլ է ճիշտ ուղղությամբ»,- ասված է Հայաստանում ԵՄ պատվիրակության՝ մայիսի 30-ին տարածած հաղորդագրության մեջ։
«Հուսով եմ, որ ազատ խոսքին, լրատվամիջոցների բազմակարծությանը, ընդդիմությանը եւ քաղաքացիական հասարակությանն ուղղված երկխոսությունը կամրապնդվի»,-նշել է Եժի Բուզեկը։



























