Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ Թորքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 31-ին կմասնակցեն Սարփիի նորացված մաքսակետի բացման հանդիսավոր արարողությանը։

Ինչպես հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն, վերականգնողական աշխատանքներ իրականացվել են ամենասեղմ ժամկետներում։

Թուրքիայի վարչապետը Վրաստանում նաեւ մի շարք հանդիպումներ կունենա։

Կողմերը սահմանի հատման պարզեցման մասին համաձայնագիր կստորագրեն։ Այն կսկսի գործել հուլիսի 1-ից։