Բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռատկո Մլադիչն այնքան վատառողջ է, որ հնարավոր է՝ մինչեւ Հաագայում տեղի ունենալիք դատը չապրի, մայիսի 30-ին հայտարարել է նրա փաստաբան Միլոշ Սալիչը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով բրիտանական The Guardian թերթին։
Փաստաբանն իր պաշտպանյալին հետազոտելու համար բժշկական մեծ խումբ է խնդրել։
69-ամյա Մլադիչը Սերբիայի հյուսիսում գտնվող Լազարեւո գյուղում ձերբակալվել էր մայիսի 26-ին։
Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալը նրան մեղադրում է Ռադովան Կարաջիչի կառավարման տարիներին իրագործած բոսնիացի մահմեդականների ցեղասպանության մեջ։




























