Վրաստանում մեղադրանք է առաջադրվել Բադրի Բիցաձեին` Վրաստանի սահմանապահ ոստիկանության նախկին հրամանատարին, խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեին: Նա մեղադրվում է ոստիկանների վրա կազմակերպված խմբով  հարձակում գործելու մեջ, ճեպազրույցում հայտնել է գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Սակվարելիձեն, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Նրա խոսքով, մեղադրանքներն առաջադրվել են պաշտոնաթող գեներալ Գիա Ուչավայի եւ հինգ այլ վկաների ցուցմունքների հիման վրա: Քննությունը նաեւ տեսա- եւ ձայնագրություններ ունի:

Դատախազությունը ցանկանում է  դատարանին միջնորդություն ներկայացնել Բիցաձեի նկատմամբ քաղաքից չհեռանալու ստորագրություն կիրառելու  վերաբերյալ: