Վրացական հեռուստատեսությունը ցուցադրել է ՆԳՆ-ի տեսագրությունը` ոմն Նիկի Գոգուաձեի հարցաքննության վերաբերյալ, որին վրացի ուժայինները համարում են մայիսի 26-ին ձերբակալված զինված խմբի հրամանատարը, եւ նա խոստովանում է երկրում իրավիճակի ապակայունացման ծրագրերի մեջ:
Մայիսի 26-ի գիշերը վրացական ոստիկանությունը ցրել էր «Ժողովրդական ժողով» շարժման ակցիան Ռուսթավելիի պողոտայում` արցունքաբեր գազի, ջրցանների, ռետինե գնդակների եւ մահակների օգնությամբ: Քննության տվյալներով` զինված խմբի ղեկավարը եղել է Ռուսաստանում բնակվող ներքին գործերի նախկին նախարար Թեմուր Խաչաշվիլին:
ՆԳՆ կայքում զետեղվել են ձերբակալվածների ցուցմունքներն ու հեռախոսազրույցների ձայնագրությունները:




























