Յանեզ Լենարչիչը (Janez Lenarčič) վերընտրվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի) ղեկավարի պաշտոնում:

ԵԱՀԿ անդամ 56 պետությունների արտգործնախարարները այսօր` մայիսի 30-ին միաձայն որոշում են կայացրել Լենարչիչ օգտին: Նա եւս երեք տարի պաշտոնավարելու է: