Կարելի է միայն ուրախանալ Ֆրանսիայի բարեկամ Հայաստանում լարվածության թուլացմանը միտված ցանկացած գործընթացից: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն` մեկնաբանելով երկրում համաներում անցկացնելու, քաղբանտարկյալների ազատ արձակման, նաեւ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ հնարավոր երկխոսության փաստը:
Ֆրանսիայի դիվանագետը նկատել է, որ ԵՄ-ն, որի հետ Հայաստանը գտնվում է Ասոցիացված անդամության բանակցություններում, արդեն դրական գնահատական է տվել այդ գործընթացներին, եւ հավելել, թե կցանկանար, որ այդ գործընթացները կազդեն բոլոր ոլորտների վրա:



























