Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան G20-ի երկրներին կոչ է արել համաժամեցնել իրենց ներդրումները կորոնավիրուսի համավարակից հետո վերականգնման համար` հայտարարելով, որ դա թույլ կտա ավելի լավ արդյունքներ գրանցել ավելի քիչ ծախսերով:
Գեորգիեւան ասել է, որ երկրները պետք է օգտվեն չօգտագործված ներդրումային ներուժից, հասանելի ֆիսկալ տարածությունից եւ շատ ցածր տոկոսադրույքներից` աշխատատեղերի եւ աճի խթանման, ինչպես անեւ տնտեսական անհավասարության կրճատման համար:
«Եթե G20-ի երկրները միասին շարժվեն, միեւնույն ժամանակ ներդրումներ կատարեն միասին... նրանք մեկ երրորդով ավելի քիչ կծախսեն նույն նպատակին հասնելու համար»,- ասել է Գեորգիեւան:




























