Անկարայի Թանդողան հրապարակում գտնվող հյուրանոցի վրա կախված Էրդողանի նկարով պաստառը հանելուց հետո լրագրողների ֆոտոխցիկները ֆիքսել են պատուհանի մոտ մերկ հայտնված մարդու։

Թուրքական Radıkal-ի փոխանցմամբ՝  ոստիկանությունը մտել է հյուրանոց եւ հավաքել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախընտրական պաստառը։ Այդ ընթացքում, երբ պաստառը հավաքել են պատուհաններից մեկի վրայից, հայտնվել է մի մերկ մարդ, ով զարմացած կատարվածից՝ արագ ծածկել է վարագույրը։