Ցյուրիխում ստոագրվելիք հայ-թուրքական արձանագրություններով կորոշվեն Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործողությունները։ Այս մասին, «Интерфакс»-ի, հաղորդմամբ, հոկտեմբերի 8-ի մամուլի ասուլիսում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։

«Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրություններ, որոնք հոկտեմբերի 10-ին կստորագրվեն Ցյուրիխում , մեր կարծիքով սահմանում են գործողությունները , որոնք իրականացվելու են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորման ճանապարհին»,- հայտարարել է Նեստերենկոն, որի խոսքերով, այս գործընթացը վաղուց սպասված է եւ օրինաչափ։

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը դրականորեն կազդի լարվածության թուլացման եւ Կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման առումով»,-կարծում է ռուս դիվանագետը։

Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կաշխուժացնի երկկողմանի առեւտրային հարաբերությունները եւ դրականորեն կարտացոլվի երկու պետությունների տնտեսության վրա։