ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրող Etihad Airways-ը կսկսի ամենօրյա թռիչքներ իրականացնել դեպի Թել Ավիվ հաջորդ գարնանը, ինչը կխորացնի ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ կապը այն բանից հետո, երբ երկու երկրները պայմանավորվեցին հարաբերությունների կարգավորման մասին, հաղորդում է AP-ը:

ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիի եւ Թել Ավիվի միջեւ ուղիղ չվերթները կսկսվեն մարտի 28-ից, ինչը ԱՄԷ-ի բնակիչներին թույլ կտա իրենց համար բացահայտել Իսրայելի պատմական վայրերը, լողափերը, ռեստորաններն ու գիշերային ակումբները: Տոմսերը հասանելի են Etihad-ի կայքում:

Ավելի վաղ flydubai լոուքոստերը հայտնել է, որ այս ամսվա վերջին ուղիղ չվերթներ կսկսի Դուբայի եւ Թել Ավիվի միջեւ: