France International ռադիոն հրապարակել է մի քանի այժմ ողջ հայտնիների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահախոսականները, հայտնում է BBC-ն:
Բացի այդ, լրատվամիջոցը նաեւ մահախոսականներ է նվիրել ամերիկացի դերասան Քլինթ Իսթվուդին, բրազիլացի ֆուտբոլիստ Պելեին եւ ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոյին:
RFI-ում նշել են, որ նախապես գրված մահախոսականների հրապարակումը տեղի է ունեցել «տեխնիկական սխալի» պատճառով, երբ կայքը անցում է կատարել կառավարման այլ համակարգի:
«Մենք ներողություն ենք խնդրում բոլորից, ում դա առնչվել է, եւ նրանցից, ովքեր մեզ հետեւում են եւ վստահում են մեզ»,- ընդգծել են ԶԼՄ-ում:
Այն անձանց ցուցակում, որոնց մահախոսականները RFI-ը հրապարակել է, ներառված են նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը, կուբացի հեղափոխական Ռաուլ Կաստրոն եւ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին:





























