Կանադացի գյուտարար Եզին Ալ-Քայսին ստեղծել է սաղավարտ, որը կպաշտպանի մարդուն SARS-CoV-2 կորոնավիրուսից, հայտնում է BBC-ն:
Սարքը ստացել է BioVyzr անվանումը: Սկաֆանդրի սաղավարտ հիշեցնող սարքն ամբողջությամբ ծածկում է գլուխն ու կրծքավանդակը:
Սաղավարտի առանձնահատկությունն այն է, որ ունի դիմակ, ինչպես նաեւ օդափոխիչ եւ շնչառական ֆիլտր, որը մաքրում է մուտք գործող օդը եւ դուրս բերում «կեղտոտը»:
Ալ-Քայսին ինքը ամեն օր օգտագործում է իր գյուտը աշխատանքի գնալու ճանապարհին: Նրա խոսքով՝ BioVyz-ը ունակ է գործել 12 ժամ:
Գյուտարարը նշում է, որ 379 դոլար արժողությամբ իր սարքի գնման համար արդեն ներկայացվել են «տասնյակ հազարավոր» հայտեր:





























