Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (USAID) նախատեսում է մինչեւ 27 միլիոն դոլար հատկացնել «Ամերիկյան դպրոցներ եւ հիվանդանոցներ արտասահմանում» (ASHA) ծրագրին: Այս մասին հայտնում է RT-ն` վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը:
Նշվում է, որ ASHA-ն ուղղված է նաեւ արտաքին քաղաքական նպատակների եւ խնդիրների հանրահռչակմանը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների ազգային շահերի խթանմանը: Դրա համար այնպիսի մեթոդներ են օգտագործվում, ինչպիսիք են օտարերկրյա հասարակության իրազեկումն ու ազդեցությունը դրա վրա:
Նախաձեռնությունը պետք է օգնի ընդլայնել եւ ամրապնդել ԱՄՆ ժողովրդի եւ կառավարության հարաբերություններն աշխարհի այլ երկրների քաղաքացիների հետ:
Ծրագիրն այդ թվում արտասահմանյան դպրոցներին, գրադարաններին եւ հիվանդանոցների օժանդակության տրամադրում է ենթադրում` «Ամերիկայի ժողովրդի առատաձեռնությունը ցուցադրելու համար»:
Բացի այդ, ծրագիրն ԱՄՆ քաղաքացիների եւ արտերկրյա քաղաքացիական հասարակության ինստիտուտների կողմից ստեղծված կամ հովանավորվող կազմակերպությունների միջեւ գործընկերական հարաբերությունների ֆինանսավորում է նախատեսում:
Դրամաշնորհի նկարագրության համաձայն` գլոբալ նախաձեռնության համար կարող է մինչեւ 27 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրվել, այդ գումարից առնվազն 30 տոկոսը կտրամադրվի այն դիմորդներին, ում գործունեությունը հիմնականում կենտրոնացած է Մերձավոր Արեւելքի վրա:





























