Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները, ովքեր պնդում էին պահպանել Ազգային ժողովի ներկայիս օրակարգը, առանձնապես չեն ձգտում զբաղեցնել դատարկ տեղեր ԱԺ նիստերի դահլիճում` նրանց մենակ թողնելով:
Օրենսդիրներն, ըստ ամենայնի, ավելի կարեւոր անելիքներ ունեն, քան 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկումն է:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների պատգամավորներն ավելի վաղ բոյկոտել էին Ազգային ժողովի օրակարգը եւ նոյեմբերի 17-ին ցուցադրաբար լքել էին խորհրդարանի նիստերի դահլիճը: Մասնավորապես, նրանք պահանջում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ պնդում էին արտահերթ նիստ անցկացնել:




























