Ամենապոպուլյար կրիպտոարժույթի` բիթքոինի արժեքը Binance բորսայում չորեքշաբթի առավոտյան թանկանում է 8.6 տոկոսով` 2017-ի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ հատելով 18.000-ի նշագիծը, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկներ է կատարում ավելի քան 20 բորսաների միջին գնի հիման վրա, Մոսկվայի ժամանակով 7:12-ի դրությամբ բիթքոինը թանկանում է 7.72 տոկոսով` հասնելով 17960 դոլարի, իսկ կրիպտոարժույթի ամենամեծ բորսայում`Binance-ում` 8.6 տոկոսով` մինչեւ 18 010 դոլար:
Վերջին անգամ բիթքոինի արժեքը 18.000 դոլարի սահմանագիծը հատել էր 2017-ի դեկտեմբերի 19-ին:
Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների համաշխարհային շուկայի մոտ 66 տոկոսը:




























