Ոստիկանության Նոր Նորքի բաժնում մայիսի 30-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 14.40-ին 58-ամյա Էդուարդ Գ.-ն «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայով Գյուրջյան փողոցի թիվ 12 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա Հռիփսիմե Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 55-ամյա կինը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Էդուարդ Գ.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն:




























