Ոստիկանության Էրեբունու բաժին է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Դավիթ-Բեկի փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Պարտեզ» ռեստորանի վերջնամասում` Էլեկտրասյան տակ, զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է ինքնաշեն «Նագան» ատրճանակ, «Ֆ-1» 2 նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի պայթուցիչ, «Չերյոմուխա» ծխային նռնակ, «ՌԳՄ-2» տիպի արկի մարտական գլխիկ, «Տրիպլեքս» տիպի տանկի դիտասարք, «Կալաշնիկով» գնդացրի 7.62 մմ տրամաչափի 30, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 29, խոշոր տրամաչափի` 1 եւ ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 150 փամփուշտ, գնդացրի ժապավեն եւ ինքնաձիգի 2 պահունակ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: