ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակումների թիվը երկրորդ անգամ գերազանցել է 170 հազարը, հաղորդում է 1prime.ru-ն:
Ջոն Հոփքինսի անվան համալսարանի տվյալներով՝ չորեքշաբթի ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակմադն 170 161 դեպք: Իսկ արդեն այսօր՝ 177 224 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուս է հաստատվել 11,5 մլն մարդու մոտ:
Ռեկորդային մակարդակի է հասել նաեւ հոսպիտալացման դեպքերի թիվը: Covid Tracking Project-ի տվյալներով՝ չորեքշաբթի հոսպիտալացվել է 79 410 մարդ: Վերակենդանացման բաժանմունքում գտնվողների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 15 350:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն չորեքշաբթի հայտարարել է, որ հինգշաբթի օրվանից քաղաքում փակ կլինեն դպրոցները մինչեւ նոյեմբերի վերջ:
ԱՄՆ-ում պանդեմիայի հերթական ալիքի ֆոնին նահանգների իշխանությունները նոր սահմանափակումներ են մտցնում: Կենտուկիում, Վիսկոնսինում եւ Իլինոյսում հայտարարվել է տարբեր միջոցների մասին, ներառյալ՝ դիմակների պարտադիր կրում, բարերի եւ ռեստորանների փակում, ինչպես նաեւ անձնական շփման սահմանափակումներ:
Մահվան դեպքերի թիվն աճում է: Համաճարակաբանների եւ առողջապահական մարմինների ղեկավարների խոսքով՝ նախորդ ամիսներին մահացության մակարդակի նվազեցումը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ վարակումների վաղ հայտնաբերում, թեստավորման հնարավորությունների ընդլայնում:
Ջոն Հոփքինսի անվան համալսարանի տվյալներով՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 56,27 մլն եւ դրանից մահվան գրեթե 1,35 մլն դեպք:





























