Եմենի Թաիզ քաղաքում կառավարամետ ուժերի հետ բախումներում զոհված ընդդիմության կողմնակիցների թիվը գերազանցել է 50-ը:

Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերատեսչությունը: Խռովությունները ծայր էին առել, երբ Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը կրկին հրաժարվել էր ստորագրել իշխանության հանձնման համաձայնագիրը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: