Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 31-ին բացել են Սարփիի նորացված մաքսակետը։

Թուրքերենով հնչած ողջույնից հետո Սահակաշվիլին ասել է, որ բացվում է «աշխարհի ամենաժամանակակից եւ լավագույն անցագրային  կետը»,- հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Թուքիայի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան Վրաստանի բարեկամ երկրներից է։ Նրա խոսքով, Վրաստան արտահանած ապրանքների շրջանառությունը կազմում է 200 մլն դրամ։

Սարփիի մաքսակետը համատեղ կառավարելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Անցակետը հաշվարկված է 600 փոխադրամիջոցների համար։