Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է ինը միլիոնը: Մայրաքաղաք Նյու Դելիի հիվանդանոցները եւ գերեզմանատները գերծանրաբեռնված են, հայտնում է AFP-ն:

Հնդկաստանում այս պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսից մահվան ավելի քան 132.000 դեպք, ըստ վերջին պաշտոնական տվյալների: Բայց այս տվյալները չեն արտացոլում համավարակի իրական ծավալը:

Վարակման ընդհանուր դեպքերի թվով Հնդկաստանը զիջում է միայն ԱՄՆ-ին` 11.6 միլիոն վարակման դեպք եւ ավելի քան 250 000 մահվան դեպքո:

Հնդկաստանում, որը բնակչության թվով երկրորդ երկիրն է աշխարհում, վերջին մեկ ամսվա ընթացքում օրական վարակման դեպքերի թիվն անկում էր գրանցել, սակայն ամեն օր գրանցվում է միջինում մոտ 45.000 նոր դեպք:

Նյու Դելիում, բախվելով ձմռան աղտոտմանն ու կորոնավիրուսի կրկնակի աղետին, վարակման դեպքերի թիվը գերազանցել է կես միլիոնը: