Janssen դեղագործական ընկերությունը, որը պատկանում է ամերիկյան Johnson & Johnson կորպորացիային, ակնկալում է, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը պատրաստ կլինի հաջորդ տարի, դեղամիջոցի գինը 10 դոլարից ցածր կկազմի: Այս մասին հայտարարել է Johnson & Johnson-ի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Խոակին Դուատոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով EFE գործակալությանը:

Նրա խոսքով` պատվաստանյութը պետք է պատրաստ լինի «2021 թվականի առաջին կամ երկրորդ կեսին»: «Հաջորդ վեց ամսվա ընթացքում լավ նորություններ կլինեն, մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են այս արդյունավետ պատվաստանյութերը հասանելի դառնում հասարակությանը»,- ասել է Դուատոն: «Մենք կձգտենք երաշխավորել պատվաստանյութերի հասանելիությունը բոլոր տարածքներում, գինը մեկ պատվաստանյութի համար չի գերազանցի 10 դոլարը»,- պարզաբանել է նա: