Save the Children կազմակերպությունը ներկայացրել է «Սպանվածներ եւ խեղվածներ. Հակամարտություններում երեխաների դեմ խախտումները» զեկույցը, որում ասվում է ամբողջ աշխարհում զինված հակամարտություններից տուժած երեխաների թվի մասին:
Մասնավորապես, համաձայն անցկացված զեկույցի, զինված հակամարտություններում ընդհանուր առմամբ սպանվել կամ խեղվել է վերջին տասը տարում 93 236 երեխա: Այսինքն՝ ամեն տարի 25 երեխա:
Շատ երեխաներ հրետակոծությունների եւ պայթյունների զոհ են դարձել:
Միայն անցած տարի երեխաների հետ կապված ողբերգական միջադեպերի գրեթե մեկ երրորդը տեղի է ունեցել Աֆղանստանում, Իրաքում եւ Սիրիայում:
Զեկույցի համաձայն՝ 2019 թվականին գրեթե 426 մլն երեխա է ապրել զինված հակամարտությունների էպիկենտրոնում: Գրեթե 160 մլն երեխա ապրել է բարձր ինտենսիվության հակամարտությունների գոտիներում, ինչը բավականին բարձր ցուցանիշ է՝ 2018 թվականի համեմատ:
Վերջին տասը տարում հաստատվել է երեխաների նկատմամբ ավելի քան 200 000 խախտում: Այդ ռեկորդը սահմանվել է 2019 թվականին, երբ հաստատվել է անչափահասների նկատմամբ կոպտագույն խախտումների 26 233 դեպք:





























