Նովոսիբիրսկում ծեծի է ենթարկվել 54-ամյա քանդակագործ Արամ Գրիգորյանը:
Ինչպես հայտնում է «ՆԳՍ-Նովոստին», երկու անհայտ անձինք ետեւից հարձակվել են քանդակագործի վրա եւ ծեծել նրան: Հարձակման պատճառն առայժմ անհայտ է: Գրիգորյանը 1985-ից ապրում է Նովոսիբիրսկում: Նա կարողացել է ինքնուրույն հասնել ոստիկանության բաժանմունք եւ հայտարարություն է տվել: Հարցաքննությունից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:
Քանդակագործի կարիքով, իր նկատմամբ մահափորձ է կատարվել: Գրիգորյանը հայտնի է որպես «Բանդիտական Նովոսիբիրսկ» հոլովակների հեղինակ:




























