Գեներալ Ռատկո Մլադիչին կարող են Հաագա տեղափոխել արդեն այսօր: Սերբիայի դատարանը մայիսի 31-ին մերժել է Մլադիչի պաշտպանների բողոքը` Մլադիչին չհանձնել Հաագայի միջազգային տրիբունալին:
69-ամյա Մլադիչը ձերբակալվել է մայիսի 26-ին Սերբիայի հյուսիսում գտնվող Լազարեւո գյուղում:
Նա 1992-ին նշանակվել էր Սերբական հանրապետության բանակի շտաբի պետ եւ ղեկավարել է զորքերը մինչեւ 1996 թվականը:
Նախկին Հարավսլավիայի միջազգային դատարանը մեղադրում է Մլադիչին բոսնիացի մահմեդականների ցեղասպանություն կազմակերպելու մեջ, մասնավորապես Սերեբրինիցայում 8 հազար մահմեդական սպանելու մեջ:
Ռազմական հանցագործությունների Բելգրադի դատարանը հայտարարել է, որ Մլադիչին պետք է հանձնել Հաագայի միջազգային դատարան: Մլադիչի ընտանիքի անդամներն ու պաշտպաններն, իրենց հերթին, հայտարարում են, որ առողջական խնդիրների պատճառով Մլադիչը չի կարող մեկնել Հաագա:




























