Ադրբեջանի կառավարությունը «Եվրատեսիլ-2012»-ում կապահովի հայկական պատվիրակության անվտանգությունը։ Այս մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի Երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը։
«Եթե Հայաստանը հրաժարվի մասնակցությունից, իր խնդիրն է»,- ասել է նախարարը։
Նշենք, որ «Եվրատեսիլ-2012»-ի կիսաեզրափակիչները Բաքվում կանցկացվեն մայիսի 22-ին եւ 24-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 26-ին։
Նշենք, որ Հայաստանը դեռեւս չի որոշել՝ մասնակցելու է մրցույթին, թե` ոչ։




























