Շախմատի Եվրոպայի Գավաթի խաղարկությանը, որն այս օրերին ըթնանում է մակեդոնական Օխրիդ քաղաքում, առաջին պարտությունը կրեց հայկական «Միկա» ակումբի տղամարդկանց թիմը: Մեր գրոսմայստերները իջեցին ռուսաստանյան «Էկոնոմիստ» թիմին՝ 2,5:3,5 հաշվով: «Միկան» չկարողացվ խուսափել պատությունից անգամ Լեւոն Արոնյանի ահղթանակից հետո, որն առաջին խաղատախտակի վրա հաղթեց Եվգենի Ալեքսեեւին: Անհաջող հանդես եկավ Վլադիմիր Հակոբյանը, որը պարտվեց Պավել Էլյանովին, իսկ Զավեն Անդրիասյանը զիջեց Նի Խուային: Իրենց մրցելույթները ոչ-ոքի ավարտեցին Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանն ու Տիգրան Պետրոսյանը:

Այդ պարտությունից հետո «Միկան» մրցաշարային աղյուսակում 8 միավորով կիսում է 4-9րդ տեղերը: Իսկ աղյուսակը գլավորում են առանց կորուստների ըթնացող «Էկոնոմիստն» ու «Ալկալոիդը» (Սկոպյե, Մակեդոնիա)՝ 10-ական միավորով: 3-րդ հորիզոնականում է «Ուրալ» (Սվերդլովսկ, ՌԴ) թիմը՝ 9 միավորով: Հենց այս թիմի հետ էլ հաջորդ տուրում մրցելու է մեր ակումբը:

Իր առաջին հաղթանակը մրացաշարում տարավ կանանց «Միկա» թիմը: Հիշեցնենք, որ նախորդ տուրում նրան միայն տեխնիկական ահղթանակ էր գրանցվել: Մոեր շախմատիստուհիները կարողացան 3,5:0,5 հաշվով հաղթել սերբական «BAS Beograd» թիմին: Իրենց խաղատախտակների վրա հաղթանակ տարան Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին եւ Լիլիթ Գալոյանը, իսկ Նինո Խուրցիձեն ոչ-ոքի խաղաց: 5-րդ տուրից «Միկան» 5 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում են ռուսաստանյան «Սպարտակն» ու վրացական «Սամայան»՝ 8-ական միավորով:

6-րդ տուրում մեր աղջիկները մրցելու են Մոնակոն ներկայացնող «Cercle d Echecs Monte Carlo» թիմի հետ: