Երեւան քաղաքի Հրազդանի կիրճում` «Փարվանա» ռեստորանի հարակից տարածքում մայիսի 31-ի երեկոյան հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.49-ին, մարվել` 20.55-ին:
Այրվել է խոտածածկ տարածք` 1000 քմ. մակերեսով:




























